Սիրուշոն ներկայացրել է իր նոր՝ «Վիշապ» զարդերի գովազդային հոլովակը, որում փայլել է շքեղ կերպարով

15:22   22 նոյեմբերի, 2024

Սիրուշոն «ՊռեԳոմեշ»-ի սիրահարներին ներկայացնում է նորույթ։ Երգչուհու զարդերի բրենդը համալրվում է «Վիշապ» հավաքածուով, որի մասին նա ազդարարել է նոր գովազդային հոլովակով։ 

Տեսանյութում զարդարերը ցուցադրել է հենց ինքը՝ Սիրուշոն։ Նա սեւ երկար զգեստով կեցվածք է ընդունում հայելու առաջ, իսկ նրա պարանոցին, ձեռքերին եւ ականջներին աչքի են ընկնում արծաթյա նոր զարդերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Այնքան ուրախ եմ, որ «Վիշապը» ձեզ նույնքան դուր է եկել, որքան մեզ։ Սպասեք, շուտով այն կտեսնեք ավելի մոտիկից, եւ ավելի շատ կսիրեք։ Դուք լավ կզգաք այն կրելիս՝ զգալով, թե ինչպես է այն դիպչում ձեր մաշկին եւ շարժվում ձեզ հետ»,-հոլովակին կից գրել է Սիրուշոն։ Երգչուհին նաեւ տեղեկացրել է, որ որոշ նմուշներ ուղարկվել են ամերիկյան պահեստամաս, եւ այնտեղի պատվիրատուներին զարդերը կհասնեն 2-3 օրերի ընթացքում։ 



© NEWS.am STYLE