21:02 23 նոյեմբերի, 2024Երազանքներն ավարտված չեն, ասվում է Nemra-ի ու Սերժ Թանկյանի առաջին ու սպասված զուգերգում, որի տեսահոլովակն արդեն հասանելի է YouTube-ում:
I’m Afraid of Stars՝ այսպես է կոչվում հայկական ռոք բենդի եւ SOAD-ի աշխարհահռչակ վոկալիստի նոր երգը, որի հեղինակը Nemra-ի կիթառահար, վոկալիստ եւ երգահան Վան Եղիազարյանն է:
Երգը ժամանակի անցողիկ բնույթի եւ չիրականացված երազանքների մասին է։ Ժամանակը մեզնից խլում է ամեն ինչ՝ այն ամենը, ինչը մենք հավատում ենք, թե մերն է: Բայց իրականում այդ ժամացույցը գոյություն ունի միայն մեր մտքում, եւ մենք ենք որոշում, թե ինչպես օգտագործել այն։
Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում: