13:44 22 հունվարի, 2014Հենդմեյդն իսկական փրկություն է այն աղջիկների համար, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում իրենց ճաշակին համապատասխան իր գտնել խանութներում: Ու չասեք, թե ձեռքի շնորհ չունեք:
NEWS.am STYLE-ն այսօր կներկայացնի հենդմեյդ դրամապանակի օրինակ, որը պատրաստելը ձեզանից ո’չ շատ ժամանակ կխլի, ո’չ էլ գումար: Ձեզ ընդամենը պետք կգա թուղթ ու գրիչ, կտոր, թել, ասեղ եւ մկրատ:

Սկզբում անհրաժեշտ է թղթին դրամապանակի ձեւ տալ, տեղարդել այն երկու տակով ծալված կտորի վրա եւ կտրել:

Կտրված կտորները անհրաժեշտ է ամրացնել իրար, բայց այնպես, որ վերեւի հատվածում տեղ մնա շղթայի կամ, ինչպես այս դրամապանակի դեպքում է, երկաթյա ամրակի համար:

Վերջում պատրաստի դրամապանակը կարող եք զարդարել տարբեր առարկաներով:
