Ռետինե երկարաճիտ կոշիկները գարնանը կրկին արդիական կլինեն

19:18   22 հունվարի, 2014

Ռետինե երկարաճիտ կոշիկները այս գարնանը կրկին նորաձեւ են լինելու: Արդիական կլինեն դրանց հատկապես գունավոր տեսակները:


Ուստի այս գարնանը նորաձեւ համարվող գույները կարելի է փորձարկել հենց ռետինե երկարաճիտ կոշիկների վրա: Դրանք են՝ բաց եւ մուգ մանուշակագույնը, նարնջագույնը, կանաչը, կապույտը, դեղինը:

 

Շնորհիվ իրենց հարմարավետության՝ դրանք արդիական են հատկապես գարնանը եւ աշնանը՝ ոտքերը թրջվելուց պաշտպանելու համար: Ուստի այս գարնան համար ընտրեք ռետինե կոշիկներ. ե'վ նորաձեւ կլինեք, ե'ւ պաշտպանված:

Այս սեզոնի համար ընտրեք ավելի երկար չափի ռետինե երկարաճիտներ եւ համադրեք դրանք ինչպես տաբատների, լեգինսների, այնպես էլ զգեստների եւ շրջազգեստների հետ: Ժամանակակից նորաձեւությունը դա ձեզ թույլ է տալիս:



© NEWS.am STYLE