Լիա Զախարյանը՝ «փոքրիկ սեւ զգեստով»․ դերասանուհին նոր ֆոտոշարքով առաջարկում է համեմատել տեսախցիկի ու բջջայինի տարբերությունը

15:05   26 նոյեմբերի, 2024

Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք է հրապարակել Լոս Անջելեսից, որոնց միջոցով կիսվել է նաեւ հետաքրքիր փորձարկմամբ։ Լուսանկարներից մի քանիսն արված են բջջային հեռախոսի տեսախցիկով, իսկ մյուս մասը՝ պրոֆեսիոնալ տեսախցիկով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia zakharyan (@zakharyan.lia)

«Դե, եկեք հասկանանք՝ հեռախոսի՞ նկարաներն են ավելի հաջողված եւ գրավիչ, թե՞ պրոֆեսիոնալ տեսախցիկի։ Ֆանտաստիկ տարբերություն կա նկարների մեջ… Տարբեր տրամադրություն եւ խորություն… Զուգահեռ կարող եք գնահատել տեսքս»,-հրապարակմանը կից գրել է դերասանուհին, որը ֆոտոշարքի համար հետեւել է Կոկո Շանելի խորհրդին՝ ընտրելով փոքրիկ սեւ զգեստ։ Լիան այն համադրել է պարանոցին փայլող քառաշերտ հուլունքների եւ սրտաձեւ վզնոցի հետ։ Ձեռքերին նա կրում է ձեռնոցներ։

Դերասանուհին տեսքն ամբողջացրել է դասական սանրվածքով եւ դրամատիկ դիմահարդարմամբ։ Զգեստի հետ նա կրում է սեւ զուգագուլա եւ բարակ կրունկով կոշիկներ։ 



© NEWS.am STYLE