Որ Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում

17:05   27 նոյեմբերի, 2024

Բրիտանացի մեգաաստղ Քրեյգ Դեյվիդը Երեւանում կներկայացնի իր հանրահայտ՝ TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի «7 Days», «Fill Me In», «Walking Away» հիթերը՝ զուգակցված բացառիկ  ռեմիքսներով։ Երեկոն մեզ համար ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D' Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպվում է «Հայա» փառատոնի կողմից, որի շրջանակում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։ Համերգը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Տոմսերը՝ սկսած 5000 դրամից, կարելի է ձեռք բերել Ticketon-ից:



© NEWS.am STYLE