20:19 28 նոյեմբերի, 2024AVAVAV բրենդը եւ Adidas-ը ենթարկվել են խիստ քննադատության իրենց վերջին հավաքածուի թողարկումից հետո, որը ներառում է Superstar մարզակոշիկները։
250 դոլար արժողությամբ մարզակոշիկները, որոնք առաջին անգամ ներկայացվել են Միլանի Նորաձեւության շաբաթում AVAVAV 2025 հավաքածուի շրջանակում, «զարդարված» են հանովի ռետինե գուլպաներով՝ այսպես կոչված «Superfingers»-ով, որոնք նմանակում են վազքի համար նախատեսված կոշիկը մերկ ոտքին։
«Լրացուցիչ հավելվածը» ըստ Adidas-ի, հղումն էր AVAVAV-ի «չորս մատների մոտիվին», որը կարելի է տեսնել բրենդի լոգոտիպում։

Տարօրինակ կոշիկը բաժանել է երկրպագուներին։ Ոմանք ողջունում են կերպարը որպես «զիլ», մինչդեռ մյուսները «հայհոյում» են բրենդին սոցիալական ցանցերում տարօրինակ դիզայնի համար, որն անվանում են «անիծյալ», «անճոռնի» եւ «այլմոլորակային»։
«Եթե դուք դա նորաձեւություն անվանեք, դուք թերապիայի կարիք կունենաք»,- ասել է նրանցից մեկը։ «Այ քեզ բան, Adidas-ում այժմ հետամնացություն է»։
Բայց AVAVAV-ի կրեատիվ տնօրեն Բեաթե Կառլսոնն այդ համագործակցությունն անվանել է «վաղեմի երազանք», չնայած ինքն այն այնքան էլ լուրջ չի ընկալում։
«Մեր գործընկերության ամենասկզբից ինձ խորհուրդ էին տալիս «ծաղրել» Adidas-ին»,- ասել է նա։ «Թե որքանով լուրջ ենք մենք վերաբերվում սպորտին եւ նորաձեւությանը՝ դրանում այնքան շատ հեգնանք կա. անասելի ուրախ կլիներ հետազոտել դա՝ լուրջ վերաբերմունք պահպանելով»։
Չնայած տարաձայնություններին՝ շուկան, ըստ երեւույթին, ասել է իր խոսքը, մարզակոշիկների որոշ չափսեր արդեն վաճառվել են օնլայն։