Նոր ժամանակներ, նոր բարքեր. սիրահարված զույգերն այժմ վիճում են ChatGPT-ով

22:35   29 նոյեմբերի, 2024

Մարդիկ օգտագործում են ChatGPT-ը՝ վիճելու, ժամադրվելու, իսկ այժմ նաեւ իրենց գործընկերների հետ վեճերը «հարթելու» համար, գրում է Mashable-ը։

«Իմ ընկերուհին օգտագործում է Chat GPT ամեն անգամ, երբ մենք տարաձայնություններ ենք ունենում: AITAH մի՞թե ես հիմար եմ, որ նրան ասացի, որ պետք է դադարեցնի այդպես անել»,-հարցրել է  Reddit-ի օգտատերերից մեկը՝ փորձելով հասկանալ, թե որքանով է նա իրավացի:

Նրա խոսքով՝ ինքը 25 տարեկան է, ընկերուհին՝ 28, նրանք միասին են արդեն 8 ամիս։ Իսկ աղջիկը նախընտրում է իր հետ կարգավորել հարաբերությունները ChatGPT-ի միջոցով, երբ նրանք նույնիսկ նույն սենյակում են:

Թեև այս պատմությունը հաստատված չէ, այն բավական խելամիտ է ցույց տալու համար միջանձնային հաղորդակցության ներկայիս վիճակը:

Հաղորդակցությունը դժվար է, հատկապես տարաձայնություններ քննարկելիս։ Մենք, գուցե, չգիտենք, թե ինչպես պետք է աշխատել կոնֆլիկտի դեմ, քանի որ մեզ երբեք դա ցույց չի տրվել, այդ իսկ պատճառով գոյություն ունեն սահմաններ նշանակող ուղեցույցներ (և վիրուսային սահմանների ձևանմուշներ):

Սա կարող է հատկապես ճիշտ լինել այն երիտասարդների համար, ովքեր հասունացել են կարանտինի ժամանակ: Համաճարակի ընթացքում Gen Z-ը զրկվել էր անձնական սոցիալական շփումներից աշխատանքի վայրում և դրանից դուրս: Գրեթե կեսը (44 տոկոսը) նշել է, որ 2024 թվականի սկզբին ծանոթության քիչ փորձ ունեն կամ ընդհանրապես բացակայում է, և Gen Z-ը 47 տոկոսով ավելի շատ է խոստովանել, որ համաճարակի պատճառով սկսել են  նյարդայնանալ նոր մարդկանց հանդիպելուց: Թվային հաղորդակցությունը եղել է (և հավանաբար դեռևս կա) ամենատարածված միջոցը, և մենք գիտենք, թե ինչպես են մարդիկ պայքարում առցանց:

Զարմանալի չէ, որ այս աղջիկը դիմել է ChatGPT-ին՝ ամեն ինչ կարգավորելու համար:

Բայց մինչ ChatGPT-ն ասում է նրան, որ իր ընկերը չունի զգացմունքային թողունակություն, դա կարող է իրականում ճիշտ լինել նաև նրա համար, եթե նա չկարողանա ինքնուրույն գլուխ հանել վեճից: ChatGPT-ն է նույնիսկ ասում, որ AI-ն չպետք է փոխարինի մարդկային փոխազդեցությանը և չի կարող փոխարինել մարդկային հարաբերություններին: Հուսանք, որ Reddit-ի այս օգտատերը չի օգտագործի ChatGPT՝ սիրելիից բաժանվելու համար:



© NEWS.am STYLE