«Տարվա երգ» մրցանակաբաշխության ետնաբեմում. հայտնիների էմոցիաներն ու սիրելի հիթերը (VIDEO)

17:24   3 դեկտեմբերի, 2024

Ուրախ, ոգեւորված ու մի քիչ հուզված՝ այսպիսի տրամադրությամբ են հայ արտիստներն ամեն տարի սպասում «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը, որի շրջանակում տարեվերջին պարգեւատրվում են իրենց ամենահիթային ստեղծագործության համար: Այս տարի մրցանակաբաշխությունը կայացավ դեկտեմբերի 1-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Արտիստների խոսքով՝ նման միջոցառումները պակասում են մեր երկրին, եւ «Տարվա երգին» հաջողվում է ամեն տարի գեղեցիկ կերպով լրացնել այդ բացը:

«Տարվա երգն» Արմենիա TV-ով կհեռարձակվի դեկտեմբերի 31-ին, մինչ այդ հետեւեք NEWS.am STYLE-ի պատրաստած կուլիսային ռեպորտաժին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE