Խորեն Լեւոնյանը՝ Վազգեն Սարգսյանի դերում. հրապարակվել են սպարապետին նվիրված ֆիլմի նկարահանումներից նոր կադրեր

18:52   3 դեկտեմբերի, 2024

Խորեն Լեւոնյանը նկարահանվում է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմում, որում մարմնավորում է Վազգեն Սարգսյանին: Genetic Production-ը ֆիլմի նկարահանումներից նոր կադրեր է հրապարակել, որոնցում երեւում է դերասանի անհավանական կերպարանափոխությունը:

IMG_0958.jpeg (146 KB)

«Նկարահանումների ընթացքը պակաս էմոցիոնալ չէր backstage-ում աշխատող անձնակազմի համար: Յուրաքանչյուր ստացված կադրի հետեւում նրանց նվիրվածությունն է եւ պրոֆեսիոնալիզմը: Թիմում իրապես ընդգրկված էին իրենց գործի գիտակները»,-ասվում է հրապարակման մեջ:

IMG_0959.jpeg (290 KB)

Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա  2025 թ-ին:

IMG_0957.jpeg (232 KB)



© NEWS.am STYLE