15:31 7 դեկտեմբերի, 2024Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանն այս օրերին Ֆրանսիայում է, որտեղ ներկայանում է «Արվեստը հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսներով:
Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը:

Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները, 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են զսպենք չարության պարկուճը խորագրի ներքո:

Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը այնուամնեայնիվ զարդերին նայելիս առաջինը աչքի է ընկնում հայկականությունը, ինչը իհարկե, իր տեղն ունի հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու գործում:

Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է, նշում է Արտակը։





