Շակիրայի եւ Ժերար Պիկեի որդին մեկ տարեկան դարձավ

10:10   23 հունվարի, 2014

Նախօրեին կոլումբիական երգչուհի Շակիրայի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեի որդին՝ Միլանը, դարձավ մեկ տարեկան: Տղան ծնվել է Բարսելոնայի Teknon կլինիկայում:

Միլանի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո ծնողները նրան ներառեցին «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի կազմում: Շակիրան իր միկրոբլոգը «հեղեղել» է փոքրիկի եւ Պիկեի հետ լուսանկարներով:

Հիշեցնենք, որ Շակիրան եւ բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանան հունվարի 13-ին ներկայացրել էին Can't Remember To Forget You երգը:

Աստղերը դուետը երկրպագուների դատին են հանձնելու առաջիկայում: Երգը ներառվելու է Շակիրայի նոր ալբոմում: Ի դեպ, երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2010 թվականին: Շակիրայի խոսքով, հիացած է Ռիհանայի հետ համատեղ աշխատանքից:



© NEWS.am STYLE