19:36 9 դեկտեմբերի, 2024Դիզայներ Վերա Վոնգը, որը հայտնի է իր նրբագեղ եւ ճոխ ու ռոմանտիկ հարսանեկան զգեստներով, իրեն փորձել է ոսկերչությունում Jared Jewelers-ի հետ գործընկերության շրջանակում, գրել է Robb Report-ը։
Երկու ընկերություններն իրենց խաղը բարձրացնում են նոր մակարդակ՝ ներկայացնելով բարձր դասի հավաքածու՝ Vera Wang x Jared Atelier անանմամբ։

«Իրականում խոսքն այն մասին է, որպեսզի ոսկերչական իրերը ընկալվեն ստեղծագործաբար եւ անձհատապես»,- ասում է Վանգը իր ոսկերչական իրերի նոր շարքի մասին։ «Դուք կարող եք զարդերն այնպես կրել, ինչպես ցանկանաք, որեւէ կանոն չկա»։

Վանգի Jared Atelier-ի ֆիրմային ոճը հիմնականում համապատասխանում է նրա էսթետիկային ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական առումներով՝ ընդգծելով մեղմ կանացիության եւ համարձակ մինիմալիզմի համադրությունը ճարմանդների, մանյակների, ականջօղերի եւ ապարանջանների տեսականու մեջ՝ զարդարված սպիտակ, 18 կարատանոց ադամանդներով կամ 14 կարատանոց սպիտակ ոսկով։

Նշանավոր նորություններից են ճարմանդ-օձը եւ ադամանդների երկար, ճկուն շարանը, որը մոդելավորել է ինքը՝ Վանգը, այն ունիվերսալ է թվում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Տղամարդկանց հագուստի իմաստով ավելի համարձակների համար ճարմանդը հիանալի է ավելի հանրահայտ միտման առումով՝ կրել ճարմանդը սմոքինգի հետ միասին։

Մինչդեռ, ադամանդների շարանը կարելի է կրել բազմաթիվ ձեւերով՝ պտտել պարանոցի շուրջը, որպեսզի այն ցած իջնի սմոքինգի շապիկի վրայով կամ, ինչպես Վանգը, կապել պարանոցի շուրջ, որպեսզի շարանները կախվեն զգեստի վրայով։ Այն կարելի է կրել նաեւ գոտու նման, եթե համարձակություն ունենաք ադամանդները կրել գոտկատեղին։

Իրերը կրելու ձեւը կարող է չերեւալ առաջին հայացքից։ Վերցրեք ժապավեն-ականջօղերը, որոնք բավական ավանդական տեսք ունեն, բայց Վանգն առաջարկում է դրանք կրել որպես ականջօղ-կլիպսներ ականջների համար, որպես 80-ականների վերածնվող թրենդին նետված հիփսթերային հայացք։
Իրերի արժեքը տատանվում է 12 500-125 000 դոլարի սահմաններում։