Ամենաթանկ «ամանորյա տոնածառը». լուսադիոդներով զարդարված Bugatti Chiron-ն 4 մլն եվրո արժե

15:17   10 դեկտեմբերի, 2024

Նիդեռլանդական Bernards Exclusives ավտոդիլերը որոշել է շքեղ մեքենան վերածել սուրբծննդյան տոնածառի։ Bugatti Chiron-ը զարդարել են լուսադիոդներով՝ ստեղծելով աշխարհում ամենաարագ «սուրբծննդյան տոնածառը»։

View this post on Instagram

A post shared by BERNARDS EXCLUSIVES B.V. (@bernards_exclusives)

Հոլանդական դիլերային կենտրոնը ինսթագրամում հըրապարակել է տեսանյութ զարդարված Chiron-ի վերաբերյալ։ Սուպերմեքենան արժե 4 մլն եվրո, ինչը, գուցե, այն դարձնում է ամենաթանկ սուրբծննդյան տոնածառն աշխարհում։ Հոլանդական Pure Luxe պարբերականի տվյալներով՝ ավտոսրահի աշխատողները մոտ չորս ժամ են ծախսել, որպեսզի գերթանկ Bugatti-ն զարդարեն լուսադիոդներով։

Հավանաբար, դա այնքան էլ հեշտ չէր՝ նկատի ունենալով այն, որ ցանկացած սխալ կարող է հանգեցնել հազարավոր դոլարների վնասի։ Հետաքրքիր է, որ մեքենայի զարդարումը լույսերով անօրինական է համարվում Նիդեռլանդներում, ինչպես նաեւ շատ այլ երկրներում։ Այնուամենայնիվ, այդ միտումը շարունակում է տարածվել շնորհիվ ինտերնետում հանրահայտության հասնելու մշտական ձգտման։



© NEWS.am STYLE