Boghossian's Palace Voyages-ի ոսկերչական իրերի նոր հավաքածուն ձոն է աշխարհի ամենաշքեղ պալատներին

19:34   10 դեկտեմբերի, 2024

Boghossian's Palace Voyages-ի ոսկերչական իրերի նոր հավաքածուն ձոն է աշխարհի ամենաշքեղ պալատներին։ Ներկայացված են փայլատակող ադամանդներ եւ թանկարժեք քարեր։ Պեկինի Ցյանլուն պալատից մինչեւ Անգլիայի Բրայթոն տաղավար անհնար է կտրել հայացքը Seven Realms-ից՝ ոգեշնչված Գրանադայի Ալգամբրա մավրիտանական պալատից, գրել է Bazaar Arabia-ն։

Իսլամական արվեստի եւ ճարտարապետության ամենափառաբանված օրինակը Եվրոպայում՝ Դեսպանների սրահի երկրաչափական առաստաղը, ինչպես ասում են, ներկայացնում է յոթ երկինք դրախտ տանող ճանապարհին՝ մարմնավորված լավագույն սպիտակ եւ դեղին ադամանդների հողմապտույտում։

богос1.jpg (27 KB)

Եվս մեկ ստեղծագործություն՝ նվիրված Ալգամբրայի հմուտ ճարտարապետությանը. «Midnight Blue» կոմպլեկտը։ Այս շքեղ հավաքածուն զարդարված է մուգ կապույտ տանզանիտներով, որոնք նմանակում են պալատի ֆոնին։ Վարդագույն օպալի դրվագները հիշեցնում են պալատի կամարները (մուկարնա), որոնք բարդ առաստաղներ են եւ նշանավոր իսլամական ճարտարապետության այցեքարտն են։

богос5.jpg (40 KB)

Հետագա ճամփորդությունը Մարոկկո, Բահիայի պալատ, ոգեշնչել է ստեղծելու եւս մեկ արտասովոր գանձերի եռյակ. պալատը պատվիրվել է 19-րդ դարավերջին եւ հայտնի է որպես Մարոկկոյի վարպետության բարդ օրինակներից մեկը։ Վառ ռուբելիտները զբաղեցնում են կենտրոնական տեղ «Խճանկարային դրախտում»։ Ժադեիտը, վարդագույն օպալը, փիրուզը, մանուշակագույն շափյուղան, դեղին ադամանդները եւ նուռ-սպեսարտիտները համադրված են վարպետորեն՝ թանկարժեք քարերի գունագեղ խճապատկեր ստեղծելով։

богос2.jpg (41 KB)

«Գոլեստանը» նախագծվել է ի պատիվ Թեհրանի Գոլեստան պալատի, որը կառուցվել է 16-րդ դարում եւ հաճախ անվանվում է «Վարդագույն այգու պալատ»։ Պալատը հայտնի է իր «Ղաջար» ոճի ճարտարապետությամբ, որը ժամանակի ընթացքում դարձել է ավելի արտառոց։ «Հայելային սրահն» ավարտելու համար պահանջվել է 4 տարի։

Boghossian-ը մարմնավորել է իր հարուստ գոբելենը «Հայելային լաբիրինթոսի» հավաքածուով, որը նմանակում է նրա վիտրաժային պանելներին սուտակից, զմրուխտից, փիրուզից, շափյուղայից եւ դեղին ադամանդներից։

богос3.jpg (57 KB)

Ադամանդների եւ զմրուխտի սենսացիոն հավաքածոնմ ձոն է Ամարնա քաղաքին։ Ամարնայի պալատը, որը կառուցել է Էխնաթոն փարավոնը մ.թ.ա. 14-րդ դարում կնոջ՝ Նեֆերտիտիի համար, ներառել է «կանաչ սենյակը»՝ զարդարված պապիրուսի երկրաչափական մոտիվներով։ Նրա արտառոցությունը ոգեշնչել է «Թագուհու պապիրուսի» ստեղծման համար, որը ցուցադրում է շքեղ ադամանդները, զմրուխտները եւ ժադեիտը՝ արտացոլելով ոճային անցումը, որը տեղի է ունեցել Ամարնայի շրջանում։

богос4.jpg (68 KB)

Ընդհանուր առմամբ Palace Voyages- հավաքածուն պարունակում է ավելի քան 30 հիասքանչ գործեր, որոնցից յուրաքանչյուրը աշխարհի բազմաթիվ  հրաշալիքների վկայությունն է։



© NEWS.am STYLE