Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը՝ «Ոսկե գլոբուս»-ի 5 անվանակարգում

12:44   10 դեկտեմբերի, 2024

Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներկայացված է «Ոսկե գլոբուս»-ում:

Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ Մայքի Մեդիսոնը մարմնավորում է Բրուքլինի սեքս-աշխատողին, ով ամուսնանում է ռուս օլիգարխի որդու հետ, առաջադրվել է հինգ մրցանակների՝ ներառյալ լավագույն ֆիլմ, կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն դերասանուհի (Մեդիսոն) եւ երկրորդ պլանի լավագույն դերասան (Յուրա Բորիսովի համար):

Այս առթիվ Կարեն Կարագուլյանն ինստագրամյան հրապարակում է արել՝ շորհավորելով ֆիլմի իր խաղընկերներին:

«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 5-ին:



© NEWS.am STYLE