Գնացինք «շոփինգի»․ Դուբայում մեկնարկել է գնումների ձմեռային փառատոնը

16:30   13 դեկտեմբերի, 2024

Հանգստյան օրերին Դուբայում մեկնարկել է Ձմեռային գնումների փառատոնը (Dubai Shopping Festival (DSF): DSF-ի 30-րդ հոբելյանական սեզոնը կգործի 2024 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2025 թվականի հունվարի 12-ը՝ խոստանալով լինել ամենավառ, ամենամեծ և տպավորիչն իր պատմության մեջ:

Փառատոնի շրջանակներում հյուրերը կվայելեն շքեղ համերգներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ, հրավառություն, անօդաչու սարքերով տպավորիչ շոուներ, մատչելի գնումներ, մրցանակների մասշտաբային խաղարկություններ և բացառիկ ակցիաներ խանութներում: Ծրագիրը կլրացվի DSF x Hatta տոնակատարություններով Հաթթայում և DSF Nights Դուբայի փառատոնների քաղաքային մոլում, 321 Festival երաժշտական ​​փառատոնով և Dubai Lights-ի տպավորիչ լուսային ինստալացիաներով, որոնք կզարդարեն քաղաքի առանցքային վայրերը: Մյուս կարևոր իրադարձություններից են X Factor Live շոունը, Thirty Seconds to Mars խորհրդանշական խմբի շատ սպասված համերգը և հեղինակավոր Dubai Racing Carnival-ը: Արաբական երաժշտության սիրահարներին կներկայացվեն լեգենդար արտիստների անմոռանալի կատարումները, ինչպիսիք են Քադեմ Ալ Սախիրը, Ջորջ Վասուֆը և Ահմեդ Սաադը:



© NEWS.am STYLE