Սարիկ Անդրեասյանն ու կինը պարզել են իրենց ապագա երեխայի սեռը

13:25   17 դեկտեմբերի, 2024

Ռուսաստանաբնակ հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, սպասում են իրենց երկրորդ համատեղ երեխային։ Հայտնի ամուսինները հատուկ արարողության միջոցով պարզել են ապագա փոքրիկի սեռը․ զույգն աղջիկ է ունենալու։

Սարիկի կինն արարողությունից տեսանյութ է հրապարակել, որում ինքն ու ամուսինը պայթեցնում են խորհրդանշական փուչիկը, որի ներսից դուրս են գալիս բաց վարդագույն փուչիկներ, ինչը նշանակում է, որ դուստր են ունենալու։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Л И З А М О Р Я К (@moryakliza)

«Բարեւ իմ քաղցր աղջիկ։ Մայրիկն ու հայրիկը քեզ անհամբեր սպասում են․․․ Քեզ սպասում է նաեւ քո մեծ քույրիկը, եւ էլի մոտ 400 ազգականներ։ Մայրիկդ ասում է, որ հույս ունի՝ այս անգամ իր դուստրը չի ժառանգի Սարիկ Գարնիկովիչի դիմագծերը, բայց դե հո լավ գիտենք, որ դա անխուսափելի է»,-կատակել է Մորյակը։ 

«Կներես, որ նախապես կարծում էինք, թե տղա ես։ Մեծերը երբեմն սխալվում են։ Իմացիր, որ այստեղ քեզ սպասում են քեզ սիրող ծնողներ, որոնք քեզ համար բացարձակ ամեն ինչ կանեն։ Այնպես որ, ոչ մի բանից մի վախեցիր․ մենք քեզ հետ ենք՝ քո մայրիկն ու հայրիկը»,-գրել է դերասանուհին։ 



© NEWS.am STYLE