10:54 19 դեկտեմբերի, 2024Բիլլի Այլիշը Vanity Fair-ին տված իր ամենամյա հարցազրույցում խոստովանել է, որ «շատ ու լավ սեքսով է զբաղվել»։ 22-ամյա երգչուհին 2017 թվականից սկսած ամեն տարի հարցազրույցի է մասնակցել՝ ութ տարի անընդմեջ պատասխանելով նույն հարցերին։
Նրա նպատակներից մեկը, որին նա հույս ուներ հասնել 2024 թվականին, «լավ սեքսն» էր։ Այդ մասին խոսելիս նա վեր է բարձրացրել է բութ մատը և ասել, որ «հասել է իր ուզածին»: «Այո, ես շատ ու լավ սեքս եմ ունեցել», - ասել է նա ծիծաղելով:
Նրա այս համարձակ խոստովանությունը տեղի է ունեցել մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա քամինգ-աութ է իրականացրել որպես queer:
2023 թվականի նոյեմբերին Բիլլին հաստատել է, որ իրեն գրավում են կանայք, բայց որ «ամաչում է» նրանց ներկայությունից։
Երգչուհին պատմել է իր սեքսուալության, մարմնի կերպարի և այն մասին, թե ինչու ինքը «երբեք իրեն իսկապես ցանկալի չի զգացել»՝ անդրադառնալով համաշխարհային գերաստղ դառնալուն:
«Ես երբեք ինձ կին չեմ զգացել, ճիշտն ասած: Ես երբեք ինձ ցանկալի չեմ զգացել: Ես երբեք ինձ կանացի չեմ զգացել։ Պետք է ինքս ինձ համոզեմ, որ ես գեղեցիկ աղջիկ եմ: Ես ինձ նույնականացնում եմ որպես կին և այլն, բայց երբեք ինձ աղջիկ չեմ զգացել»:
2024 թվականի ապրիլին Բիլլին չի զսպել իրեն՝ Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում անկեղծորեն քննարկելով իր սեքսուալությունը, կանանց հանդեպ ձգտումը և ձեռնաշարժությունը։
Հարցին, թե ինչպես է սիրում հանգստանալ, երգչուհին խոստովանել է, որ հանգստանում է սեքսի և ինքնաբավարարման միջոցով։ «Սեքս. Ես հիմնականում խոսում եմ սեքսի մասին, երբ կարող եմ: Սա բառացիորեն իմ սիրելի թեման է: Որպես կին իմ փորձն այն է, որ սա շատ տարօրինակ է ընկալվում: Մարդիկ այնքան անհարմար են զգում այդ մասին խոսելիս և տարօրինակ են զգում, երբ կանայք իրենց սեքսուալության հետ շատ հարմարավետ են զգում»: