16:26 22 դեկտեմբերի, 2024Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերները քննադատել են Amazon-ի գաղափարը կին գործակալ-007-ի մասին։ Ընտանիքը, որը վերահսկում է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի ֆրանշիզը, հրաժարվում է Amazon-ին թույլ տալ եւս մեկ ֆիլմ լուրջ տարաձայնությունների պատճառով։
Ինչպես տեղեկացրել է Wall Street Journal-ը, Բարբարա Բրոկոլին՝ հանգուցյալ կինոպրոդյուսեր Քվինս Ալբերտ «Քաբի» Բրոկոլիի 64-ամյա դուստրը, որը ձեռք է բերել հանրահայտ լրտեսի մասին ֆիլմի իրավունքները, տարաձայնություններ ունի Amazon-ի ղեկավարների հետ այն ժամանակվանից, երբ էլեկտրոնային առեւտրի հսկան ձեռք է բերել Metro-Goldwyn-Mayer ստուդիան 8,5 մլրդ դոլարով 2022թ. մարտին։
«Այդ մարդիկ սատանայի տարած հիմարներ են»,- ասել է Բրոկոլին ընկերներին՝ նկարագրելով Amazon-ի ղեկավարներին։
Բոնդի մասին ֆիլմեր չեն եղել արդեն երեք տարի՝ ամենաերկար լռության պահը ֆրանշիզի թողարկման պահից՝ 1962թ. «Դոկտոր No»-ից ի վեր։
Բրոկոլին 007-ը պահում է երկաթե ձեռքերում, նրա հավանությունն անհրաժեշտ է ամեն ինչի համար՝ սցենարից մինչեւ այն, թե ով է լինելու հաջորդ Բոնդը։
Amazon-ի ղեկավարները առաջարկել են մի շարք գաղափարներ, թե ինչպես վաստակեն Բոնդի բրենդով իրենց Prime Video սերվիսի համար, ներառյալ սփին-օֆը միսս Մանիպենիով՝ ՄԻ-6 М-ի հետախուզության ղեկավարի քարտուղարով։
Անգամ խոսակցություններ են եղել այն մասին, որ հաջորդ 007-ի դերի համար վերցնեն կնոջ, ինչպես նաեւ ավելի տարատեսակ տարբերակներ, որոնք ներառել են գեյերի կամ սեւամորթ գլխավոր հերոսների։
Բրոկոլին մերժել է կին-Բոնդի գաղափարը, չնայած դեմ չէ, որ այդ դերում նկարահանվի գեյ կամ ոչ սպիտակամորթ դերասան։ Նա պնդում է, որ նա, ով զբաղեցնի այդ տեղը, բրիտանացի լինի։
Բրոկոլի ընտանիքի եւ Amazon-ի հարաբերությունները երկու աշխարհների բախում են. նրանցից մեկը արմատներով 20-րդ դարի կինոարտադրության հին դպրոցից է, մյուսը սնված է ալգորիթմների եւ հոսքային վիճակագրության տեխնոլոգիական կախվածությամբ։