Ամանորյա ինտերիերի թրենդների թոփ-5-ը

15:28   23 դեկտեմբերի, 2024

Որոշ պատուհաններում արդեն վառվում են տոնածառի լույսերը, իսկ ոմանք նույնիսկ ամանորյա զարդարանքին չեն հանել։ Եթե դեռ չգիտեք, թե ինչպես զարդարեք ձեր տունը, մենք ձեզ կներկայացնենք 2024-2025թթ. ամանորյա գլխավոր թրենդները։

Եղյամ ծաղկաշղթա կամ վարագույրի ծաղկաշղթա պատուհանին

декор.jpg (89 KB)

Առաջին տարբերակը մինիմալիստական է եւ տանն աննկատ, հարմարավետ մթնոլորտ կհաղորդի։ Երկրորդը հարմար է նրանց համար, ովքեր սիրում են հնարավորինս շատ լույսեր։ Եթե ցանկանում եք, որ փողոցի անցորդները նայեն ձեր պատուհաններին, ապա ծաղկաշղթաներով վարագույրը ձեր տարբերակն է:

Մոմեր գավաթներում, երկար մոմակալներ կամ ցանովի մոմեր

декор2.jpg (79 KB)

Երկու տարբերակներն էլ հավասարապես տարածված են այս տարի, այնպես որ ընտրեք այն մեկը, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս: Եթե ցանկանում եք ինչ-որ բան անել ձեր սեփական ձեռքերով, այլ ոչ թե գնել պատրաստի մոմակալներ, ապա ձեզ հարկավոր է ընդամենը մի հասարակ բաժակ, մի տուփ աղ կամ ջուր, մոմ եւ մի փոքր երեւակայություն:

Ճմրթված գործվածք սփռոցի փոխարեն

декор1.jpg (92 KB)

Գունավոր սփռոցները անցյալում են, եւ սեղանի մեջտեղում ճմրթված վառ կտորը որպես ռաներ հիմնական գույնի շեշտադրումն է սեղանի համար: Այն հատկապես ներդաշնակ տեսք կունենա, եթե ձեր սպասքն ունենա պարզ դիզայն։

Գիպսե ծաղկամաններ չոր ծաղիկներով

декор3.jpg (94 KB)

Հին թրենդը վերադառնում է, եւ այժմ չորացած ծաղիկները, որոնք նախկինում համարվում էին փոշի հավաքողներ, կրկին նորաձեւ են: Այնուամենայնիվ, դրանք այժմ տարածված են գիպսե ծաղկամանների հետ միասին: Եթե չունեք տոնածառ կամ հակիրճության եւ գործնականության սիրահար եք, ապա ձեզ դուր կգա այս տարբերակը, քանի որ այն տեղին է ցանկացած պահի, անկախ ամանորյա տոներից:

Ձյան թրենդ եւ սառցե թափանցիկություն

декор4.jpg (119 KB)

Սպիտակն ու արծաթագույնը վաղուց դասական են, բայց տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ գաղափարներ են ի հայտ եկել, թե ինչպես խաղալ այս գույների հետ դիզայնով: Սա նույնիսկ ավելի ճիշտ է Սուրբծննդյան դեկորացիաների համար, քանի որ ձյունասպիտակը եւ բյուրեղյա թափանցիկը լավ համադրվում են ինչպես որպես զարդ, այնպես էլ սպասքի կամ աքսեսուարների տեսքով:

Թրենդներն անցողիկ են, ուստի ձեր տունը զարդարելիս միշտ կենտրոնացեք միայն ձեր ցանկությունների վրա, որպեսզի իրը հնարավորինս երկար գոհացնի ձեզ:

 

Ռեգինա Մելիքյան

 



© NEWS.am STYLE