Ջասթին Բիբերը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցությամբ ավտոարշավ կազմակերպելու համար

16:40   23 հունվարի, 2014

19-ամյա կանադական երգիչ Ջասթին Բիբերը Մայամիում ձերբակալվել է: Փոփ աստղն ընկերների հետ դրագ-ռեյսինգ է կազմակերպել (սպորտային ավտոմեքենաներով 400 մետրանոց ավտոարշավ): Ոստիկանությունը ձերբակալել է Բիբերին եւ առգրավվել նրա դեղին Լամբորջինին: Իրավապահների պնդմամբ, Բիբերը թմրանյութերի ազդեցության տակ է եղել:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կանադական երգչի Լոս Անջելեսի տանը խուզարկություն էր անցկացվել: Պատճառը հարեւանի հայտարարությունն է եղել, ով բողոքել է Բիբերից եւ ոստիկանությանը տեղեկացրել, որ երգիչն իր տան վրա ձվեր է շպրտել: Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետը հայտարարել է, որ ոստիկանների նպատակը տեսահսկման խցիկների ձայնագրությունները գտնելն էր, որոնք կհաստատեին Բիբերի արարքը: Խուզարկության ընթացքում, սակայն, իրավապահ մարմինները Բիբերի տանը կոկաին են գտել: Աստղի տանը երեկույթ է եղել, որին մասնակցել է 10 հոգի: Ոստիկանությունը ձերբակալել է Ջասթինի ընկերոջը՝ Լի Զային:

Աղբյուրը`nydailynews.com



© NEWS.am STYLE