Քրիստոֆեր Նոլանը Universal-ի համար պատրաստում է «Ոդիսական» էպիկական պոեմի կինոադապտացիա

13:17   24 դեկտեմբերի, 2024

Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Universal-ի համար պատրաստում է «Ոդիսական» էպիկական պոեմի կինոադապտացիա։

«Քրիստոֆեր Նոլանի հաջորդ ֆիլմը՝ «Ոդիսականը», առասպելական մարտաֆիլմ է, որը նկարահանվել է ամբողջ աշխարհում՝ օգտագործելով բոլորովին նոր IMAX ֆիլմերի տեխնոլոգիան»,- ասվում է ստուդիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

«Ֆիլմն առաջին անգամ բերում է Հոմերոսի սագան IMAX կինոթատրոն և կցուցադրվի ամբողջ աշխարհի կինոթատրոններում 2026 թվականի հուլիսի 17-ին»,- հայտնում է Deadline-ը։

Հոմերոսի հին հունական պոեմը պատմում է Իթակեի թագավոր Ոդիսևսի և Տրոյական պատերազմից հետո նրա վտանգավոր ճանապարհորդության մասին՝ բացահայտելով հերոսության, հավատարմության, խորամանկության և աստվածային կամքի դեմ պայքարելու թեմաները:

Սպասվում է, որ «Ոդիսական» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին։ Սա Նոլանի երկրորդ ֆիլմն է Universal-ի համար Օպենհայմերից հետո։

 



© NEWS.am STYLE