Վերջին րոպեին՝ նվերների մի քանի առաջարկներ հայկական բրենդներից

20:34   26 դեկտեմբերի, 2024

Մինչեւ Նոր տարի հաշված օրեր են մնացել։ Եվ եթե դեռ չեք հասցրել նվերներ գնել ձեր հարազատների եւ մտերիմների համար, առաջարկում ենք ուշադրություն դարձնել հայ արտադրողներին։ Ահա նվերների մի քանի առաջարկներ վերջին պահին։

Dandelion Art Galery

View this post on Instagram

A post shared by DandelionArt_gallery (@dandelionart_gallery)

Բրենդն արտադրում է գրավիչ պապիե-մաշե խաղալիքներ, որոնք կարծես հեքիաթային գրքերի կենդանացած կերպարներ լինեն: Խաղալիքները կարող են լինել ինքնուրույն նվեր կամ աքսեսուար, որը կլրացնի հիմնական նվերը, եւ այն կսիրվի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կողմից:

Copperright

View this post on Instagram

A post shared by CopperRight® jewelry lab (@copperright)

Յուրահատուկ զարդեր եւ աքսեսուարներ Հայաստանումգալվանապատման միակ վարպետներից։ Այստեղ կարող եք գտնել մատանիներ, ականջօղեր, կախազարդեր, սանրեր, ճարմանդներ եւ շատ այլ անհատական իրեր՝ բնական քարերով:

Armat Bags

View this post on Instagram

A post shared by ARMat (@armatbags)

Տեղական արտադրության ոճային պայուսակներ՝ տոնական կլաչներից մինչեւ մինիմալիստական դասական պայուսակներ: Բրենդը հետեւում է միտումներին, այնպես որ կարող եք գտնել հեղինակային շեշտադրմամբ պայուսակների նորաձեւ մոդելներ:

Man In Town

View this post on Instagram

A post shared by Man In Town (@manintown_evn)

Տղամարդկանց հագուստի եւ աքսեսուարների ոճային տեղական ապրանքանիշ: Սվիտերներ, վերնաշապիկներ, մարզաշապիկներ, գլխարկներ, շարֆեր, կեպիներ եւ էլի շատ բաներ, որոնք կատարյալ նվեր կլինեն տղամարդու համար:

Mottif

View this post on Instagram

A post shared by Pearl jewelry made in Armenia / Украшения из жемчуга/ Motif (@mottif.accessories)

Հեղինակային զարդեր մարգարտից տարբեր ոճավորմամբ՝ երեկոյան եւ առօրեական առիթների համար, ծանրից մինչեւ թեթեւ:



© NEWS.am STYLE