Richard Mille-ը ներկայացրել RM 07-02 սահմանափակ շարքի ժամացույցների նոր մոդելներ

23:03   26 դեկտեմբերի, 2024

Richard Mille-ը ներկայացրել RM 07-02 սահմանափակ շարքի ժամացույցների նոր մոդելներ։ Խոսքը չորս ավտոմատ տարբերակների մասին է՝ շափյուղայե ապակիով, ներառյալ կանաչ, յասամանագույն եւ ֆուկսիայի գույնի երկու տարբեր տեսակները։ Նոր թողարկումն աչքի է ընկնում թվացույցի այլ մեկնաբանությամբ՝ թանկարժեք քարերով։

мил.jpg (135 KB)

Հավաքածուն ընդգծում է Richard Mille  մեխանիկական բարդությունը:  RM 07-02 Automatic Sapphire-ը ժամացույցը ներկայացված է չորս նոր մեկնաբանություններով, որոնք ներառում են յասամանագույն շափյուղայի բոլորովին նոր գույն: Հիմքում ընկած է գրավիչ թվացույցը, որն ունի կատարյալ սիմետրիկ երկրաչափական ձեւեր: Ժամացույցը զարդարող քարերը դասավորված են այնպես, որպեսզի որսան լույսը յուրաքանչյուր անկյունից:

Ադամանդները, հիպնոսացնող կապույտ եւ վառ դեղին շափյուղաները համակցված են նարնջագույն սպեսարտինի, սպիտակ սուտակի կամ օպալի եւ կանաչ ցավորիտի, խրիզոպրազի և մալախիտի տարբեր երանգների հետ՝ ժամացույցին շլացուցիչ էֆեկտ հաղորդելու համար:

мил1.jpg (91 KB)

Կոմպակտ տրամաչափն ունի մոտ 50 ժամ էներգիայի պաշար եւ  կարմիր կամ պլատինից պատրաստված թիթեղներ եւ կամուրջներ՝ կախված տարբերակից:

мил2.jpg (73 KB)

Ժամացույցի հազվադեպությունն ավելի է ընդգծվում նրանով, որ նոր հավաքածուի RM 07-02 Automatic Sapphire-ը թողարկվել է սահմանափակ, յոթ նմուշով՝ յուրաքանչյուրում՝ չորս գույն, ներառյալ վարդագույն շափյուղան թանկարժեք քարերով, յասամանագույն շափյուղան, կանաչ շափյուղան և թանկարժեք քարերով կանաչ շափյուղան:



© NEWS.am STYLE