10:16 27 դեկտեմբերի, 2024Բոլիվուդյան հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, որն այս տարի մայրացավ, նոր ֆոտոշարք է իրականացրել փոքրիկ որդու՝ Արամի եւ ամուսնու հետ։ Կադրերն արված են սեւ ու սպիտակ գույներով, սակայն անմիջապես վառ էմոցիաներ են փոխանցում դիտողին։ Մարիաննան եւ նրա ընտանիքը սպիտակ գույնի հագուստով են՝ փոխանցելով սիրո ու ջերմության գեղեցկությունն ու պարզությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Շնորհակալ եմ, որ եկար իմ կյանք, իմ փոքրիկ վիշապ։ Իմ Փյունիկ Արամ։ Քեզ սիրում եմ, քանի որ դու ինձ դարձրիր քո մայրը եւ մեր կյանքը լցրիր անսահմամն ուրախությամբ։ Դու հրաշք ես»,-հրապարակումը մակագրել է ոճաբանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարների հեղինակը Պրիյանկա Նանդվան է։