Ամանորյա դիմահարդարում. արեւահարված այտեր, կարմիր շրթներկ եւ դարչնագույն փայլ

22:31   27 դեկտեմբերի, 2024

Տարվա Mocha Mousse գույնից մինչև Հեյլի Բիբերի դարչնագույն երանգով դիմահարդարումը և Նառա Սմիթի հատապտղային կարմրաներկը՝ մետալիկ ենթատոներով տաք երանգները որոշիչ են այս տարվա երեկոյան դիմահարդարման միտումներում: Ահա 2025 թվականը դիմավորելու մի քանի գաղափար՝ ըստ նորաձևության միտումների։

Արևահարված այտեր

мейк.jpg (23 KB)

Բնական կարմրություն, որն առաջանում է ինչպես ցուրտ, այնպես էլ շոգ եղանակին։ Ամանորյա դիմահարդարման հեշտ գաղափարի համար օգտագործեք կրեմային կարմրաներկ, որը հեշտությամբ սահում է այտերի, քթի և շուրթերի վրա:

Դիմահարդարում Mocha Mousse

мейк1.jpg (47 KB)

Mocha Mousse-ը Pantone-ի կողմից ճանաչվել է 2025 թվականի տարվա գույնը: Սկսեք ուրվագծել ձեր աչքերը Makeup by Mario Master Mattes Eyeshadow Palette-ով, այնուհետև ընդգծեք ձեր շուրթերը Make Up For Ever Artist գունավոր մատիտով՝ Limitless Brown գույնով:

Դարչնագույն փայլ

мейк2.jpg (50 KB)

Cinnamon Roll երանգի Rhode's Peptide Lip Tint-ը առաջարկում է ամանորյա դիմահարդարման ոգեշնչում հախճապակյա երանգներով և քաղցր փայլով: Կրկնօրինակեք Հեյլի Բիբերի դիմահարդարման վերջին միտումը։

Մետաղական աչքի սուրմա

мейк3.jpg (66 KB)

Նրանց համար, ովքեր նախընտրում են աչքերը սուրմայով ուրվագծել, մետալիկ երանգի բարակ գիծը կատարյալ կլինի։ Ոգեշնչվեք Սիդնեյ Սվինիից:

Սև գույնի շուրթեր

мейк4.jpg (54 KB)

Ամանորյա դիմահարդարման պարզ գաղափարներից մեկն այն է, որ ձեր ամենօրյա հիմնական դիմահարդարումը համալրվի շուրթերի համարձակ տեսքով: Փորձեք փոխել ձեր ավանդական մուգ կարմիր շրթներկը փայլատ շագանակագույն երանգով:

«Սառցե» ավարտ

мейк5.jpg (54 KB)

Իր A Nonsense Սուրբ Ծննդյան հատուկ թողարկման և Short n' Sweet շրջագայության ընթացքում Սաբրինա Քարփենթերը ընտրել է սառցե դիմահարդարում: Կիրառեք թրենդը՝ ձեր աչքերի ներքին անկյուններին և այտերի վերին մասում տարածելով սառցափայլ փայլաներկ, օրինակ՝ Anastasia Beverly Hills Highlighter-ի Iced Out երանգը:

Դասական կարմիր շրթներկ

мейк6.jpg (51 KB)

Ամանորյա դիմահարդարման փորձված գաղափար՝ կարմիր շուրթերը միշտ արդիական են տոնական սեզոնի և հատուկ առիթների ժամանակ:



© NEWS.am STYLE