18:05 29 դեկտեմբերի, 2024Եվա Զոհրաբյանն ինստագրամյան իր հետեւորդների հետ կիսվել է իր մեկ շաբաթով՝ ներկայացնելով յուրաքանչյուր օրվա համար իր կերպարը։
Առաջին լուսանկարն արված է դրսում․ Եվան մուգ մարմնագույն մուշտակով է, սպիտակ գլխարկով, բորդո սվիտերով ու ջինսե տաբատով։
Երկրորդում նա ցուցադրել է իր գանգուր վարսերը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երրորդ լուսանկարում դերասանուհին դասական ոճով է։ Նա սեւ գույնի թափանցիկ վերնաշապիկով է, որի թեւքերն արված են ծոպերով։ Կերպարի առանցքը մուգ շրթներկն է։
Այնուհետեւ նա ներկայացրել է ավելի վառ կերպար՝ կրկին ցուցադրելով գանգուր վարսերը։ Նա կրում է գունավոր տոպ, նեոնային գույնի բաճկոն եւ սեւ մինի շրջազգեստ, որին հաջորդում է կրկին սեւ դասական կերպարը։
Իր սլայդը դերասանուհին ավարտել է վառ լուքով։ Նա հայելու առաջ սելֆի է արել՝ կրելով ամանորյա ամենասիրելի գույներից մեկը՝ կարմիրը։