18:14 31 դեկտեմբերի, 2024Նոր Տարին հրաշքի սպասելու ժամանակ է, իսկ մեծահասակները շատ են ցանկանում հավատալ դրան։ Ովքեր, եթե ոչ արցախցիներն են ուժի, հույսի եւ լավի հանդեպ հավատի կրողները։ Հրաշքին հավատալու որոնումներում մենք զրուցել ենք մի քանի մարդկանց հետ, որոնք վերջին տարիներին տեղափոխվել են Հայաստան՝ հարկադրված թողնելով իրենց տները։ Այս տոնական օրերին ձեզ ենք ներկայացնում այն մարդկանց ոգեշնչող պատմությունները, որոնք, ամեն ինչ կորցնելով, վերստին սովորում են ապրել, սիրել եւ երազել։
Սիլվա

Այս կինը տնական ուտելիքի պատվերներ է ընդունում։ Նրա հպարտությունը հեղինակային հալվան է։ Սիլվան խոստովանում է, որ ենթարկվել է երկու հարկադիր տեղահանման. «Սկզբում Ստեփանակերտ Ասկերանից, իսկ հիմա Ստեփանակերտից Էջմիածին», ուստի ավելի քան կոփված է։
Արցախում կինը մանկապարտեզի տնօրեն էր։ Կորցնելով աշխատանքը՝ սկսել է այլընտրանք փնտրել. «Սկսեցի թխել, եւ դրա շնորհիվ հիմա կարող եմ հեռանալ իրականությունից, չէ՞ որ եթե դրանից չհեռանաս, կարող ես խելագարվել»,- խոստովանում է Սիլվան։
Ինչպես պատահում է այն մարդկանց հետո, ովքեր ծանր ժամանակներ են ապրել. նրանք մի ինչ-որ ներքին անբացատրելի ուժ եւ երջանկության հույս են ձեռք բերում՝ անկախ ամեն ինչից։
Պողոս

Երիտասարդի ընտանիքը ծնունդով Կարսից է։ Նա միշտ ցանկացել է ծառայել Արցախում, բայց հիվանդության պատճառով (Պողոսը Բեխտերեւի հիվանդություն ունի) նա ենթակա չէ ծառայության։ Սակայն դա չի կանգնեցրել երիտասարդին, եւ 2020-ին նա կամավոր է գրվել, բայց նորից մերժում է ստացել։ Ճանապարհը գնացողն է հաղթահարում, ուստի Պողոսին ի վերջո հաջողվում է հասնել նպատակին, եւ սոցիալական ծրագրի շրջանակում վերջին երկու տարիների ընթացքում նա երեխաներին ֆիզիկա եւ մաթեմատիկա է դասավանդել Մարտակերտում, Քոլատակ գյուղում։
Երիտասարդը դպրոցում կազմակերպել է արհեստագործների խումբ, կազմակերպել ծառատունկ, կինոդիտումներ երեխաների հետ եւ շատ այլ հետաքրքիր ինտերակտիվ միջոցառումներ դեռահասների համար։ Մարտակերտում ծրագրի ավարտից հետո Պողոսը որոշել է մնալ եւ շարունակել է դասավանդել դպրոցականներին արդեն Հադրութում։ Հետո եղավ շրջափակումը, երեք օր ճանապարհին՝ Ստեփանակերտից Գորիս, իսկ հետո կամավորություն Վայքում եւ վերադարձ Երեւան։
Երիտասարդը հիմնել է «ակնոց» ակումբը, որը բացվում է որպես
«Աշխարհում նոր որակի սերմեր եմ ցանում»։ Ակախ ամեն ինչից՝ Պողոսը կարողացել է հասնել իր նպատակին եւ օգնել է տասնյակ արցախցի երեխաների։
Անգելինա

Աղջիկը կոնֆետներ է պատրաստում բելգիական շոկոլադից՝ բնական մրգերի հավելմամբ։ Ստեփանակերտում Անգելինան շատ պատվերներ ուներ, պատրաստում էր տարբեր խանութների եւ հացաթխման փռերի համար, ինչպես նաեւ պատվերներ ուներ Ռուսաստանից։
Անգելինան պատմում է, որ Արցախում մակարոնեղենի արտադրության ընտանեկան բիզնես ունեին, իսկ հետո սկսել են զբաղվել շոկոլադով, «<. ..> բայց, հեռանալով Արցախից, մենք չհասցրինք որեւէ բան վերցնել մեզ հետ, եւ հիմա կամաց-կամաց փորձում ենք նորից ոտքի կանգնել»։ Ընտանիքն ամենից շատ ափսոսում է կորցրած արտադրության համար, քանի որ հենց դա էր նրանց ապրելու հնարավորություն տալիս՝ վաղվա օրվա հանդեպ վստահությամբ։
Էլինա

Էլինան մասնագիտությամբ մանկավարժ է եւ կենսաբանություն է դասավանդել, բայց հիմա աղջիկը ողջ ժամանակը նվիրում է բիզնեսին՝ չրեր, նարնջի կեղեւից թեյի բուրումնավետ հավելումներ եւ մրգային չիպսեր պատրաստելով։
Արցախում Էլինան մրգատու այգով սեփական տուն ուներ։ Հայաստանում ամեն բան սկսվել է ընտանեկան արտադրությունից։ Երկար ժամանակ աղջիկը երազում էր սեփական խանութ բացել եւ աշխատատեղերով ապահովել արցախցի հայրենակիցներին, եւ հիմա Էլինան բացել է մրգի-բանջարեղենի կրպակ, որտեղ վաճառում է նաեւ սեփական ձեռքերով պատրաստված չրերը։
Էլեն

Աղջիկը կրծքագեղձի քաղցկեղ ունի, բայց, չնայած ծանր վիճակին, ոգու ուժը չի կորցնում։ Դեռ Ստեփանակերտում ակտիվ եւ առողջ կենսակերպ էր վարում, իսկ ռեմիսիայի իր «մեղրամսին», որը մեկ տարի է տեւել, ավելի լավի հույս ու հավատ ունի։
Ինչպես խոստովանում է նա, գտնվում է կենսական ապակողմնորոշման մեջ, բայց ներքին ուժով՝ ավելի երկար ապրելու նպատակով, մնում է միայն դրա համար հնարավորություններ ունենալ։
Էլենը չափից ավելի սիրում է նկարչություն եւ գեղանկարչություն։
Ստեփանակերտում նա ցուցահանդեսներ է ունեցել, եւ կցանկանար շարունակել սիրած գործը։
«Վերջին օրը ես նստած էին բազմոցին նկարներիսշուրջ եւ մտածում էի. «Այստե՞ղ եմ թողնելու այս ամենը։ Ո՞վ կգա իմ տուն»։ Կոտրել է նկարների շրջանակները, փաթաթել կտավները եւ բերել իր հետ։
Էլենը կարծում է, որ չի կարելի հուսահատվել եւ մշտապես ապրել ողբերգական անցյալով։ Հիվանդությունը նրան սովորեցրել է, որ մտքերը նյութական են, եւ մենք ինքներս ենք ստեղծում մեր իրականությունը։ Դժվարությունները հաղթահարելով, իհարկե, անհրաժեշտ է հիշել այն մասին, ինչը կոփել է բնավորությունը, բայց շատ կարեւոր է չխորասուզվել ռեֆլեքսիայի մեջ եւ առաջ շարժվել լուսավոր մտքերով եւ մտահղացումներով։ «Շատ կարեւոր է հիշել անցյալի մասին, բայց չապրել դրանով»։
Այս մի քանի պատմությունները լավագույն հիշեցումն են այն մասին, որ ծանր ժամանակները, ավելի լավին հավատալու, ապագային հույսով նայելու եւ սեփական ձեռքերով երջանկություն կերտելու հնարավորություն են։ Եվ Նոր տարին դրա լավագույն ժամանակն է։
Ռեգինա Մելիքյան