Ջասթին Բալդոնին դատի է տվել New York Times-ին Բլեյք Լայվլիի մասին հոդվածի համար և պահանջել 250 մլն դոլար

13:32   1 հունվարի, 2025

Ջասթին Բալդոնին դատի է տվել New York Times-ին այն բանից հետո, երբ պարբերականը հայտնել է, որ նա և իր հասարակայնության հետ կապերի թիմը կանգնած են եղել It Ends With Us ֆիլմում իր գործընկեր Բլեյք Լայվլիի դեմ զրպարտչական արշավի հետևում:

87 էջանոց բողոքում Բալդոնին և ինը այլ հայցվորներից բաղկացած խումբը, ներառյալ նրա Wayfarer Studios պրոդյուսերական ընկերությունը, բիզնես գործընկերները և հասարակայնության հետ կապերի թիմը, դատի են տվել Times-ին՝ պահանջելով 250 միլիոն դոլար: Նրանք պնդում են զրպարտության, անձնական կյանք ներխուժման, խորդումներով խարդախության և ենթադրյալ պայմանագրի խախտման մասին, հայտնում է PEOPLE-ը:

Այն բանից հետո, երբ Լայվլին բողոք է ներկայացրել Կալիֆորնիայի Քաղաքացիական իրավունքների դեպարտամենտին, The Times-ը դեկլտեմբերի 21-ին հրապարակել է «Մենք կարող ենք թաղել ում ուզեք Հոլիվուդի զրպարտչական մեքենայի ներսում» հոդվածը:

Հայցվորները, ներառյալ Բալդոնին և It Ends With Us ֆիլմի պրոդյուսերներ Ջեյմի Հիթը և Սթիվ Սարովիցը, ինչպես նաև Ջեդ Ուոլեսը և հրապարակախոսներ Մելիսա Նաթանն ու Ջենիֆեր Աբելը, մեղադրում են Times-ին հոդվածում «մանրակրկիտ ընտրված» և փոփոխված տեղեկություններ, որոնք կտրված են կոնտեքստից եւ միտումնավոր ապակողմնորոշելու նպատակ ունեն»:

Ի պատասխան՝ New York Times-ը պաշտպանել է իր հոդվածը՝ որպես «մանրակրկիտ և պատասխանատու կերպով ներկայացված»։



© NEWS.am STYLE