11:32 2 հունվարի, 2025«Կինը եւ գինին» ծրագրի նոր թողարկման մեջ մենք խոսել ենք պլաստիկ վիրաբույժ Աբրահամ Դանիելյանի հետ։
Mina ռեստորանում Prosecco Decordi AM-ի գավաթի շուրջ մեր հյուրը պատմել է պլաստիկ վիրաբուժության ամենահրատապ թրենդների մասին, ներկայացրել իր մասնագիտական դիտարկումները եւ պատասխանել այսօր հրատապ հարցերի։ Օրինակ, ինչո՞ւ են պլաստիկայի միջով անցած մարդիկ դառնում իրար նման։

Ո՞ր միջամտություններն են պոպուլյար հայ տղամարդկանց եւ կանանց շրջանում։ Ո՞ւմ են ուզում նմանվել պացիենտները։ Եվ որ գլխավորն է՝ կարելի՞ է արդյոք պահպանել ինքնատիպությունը՝ ձգտելով կատարելության։