Դեւիդ Բեքհեմը՝ H&M-ի ներքնազգեստի հավաքածուի նոր գովազդում

12:47   24 հունվարի, 2014

Ճանաչված ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը նկարահանվել է H&M ապրանքանիշի գովազդային նոր հոլովակում:

38-ամյա Դեւիդը ներկայացնում է տղամարդկանց ներքնազգեստի սեփական շարքը, որը ստեղծվել է David Beckham Bodywear Collection ապրանքանիշի հետ համատեղ:

Գովազդային հոլովակը նկարահանել է դանիական ռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը:

Սյուժեի համաձայն, Դեւիդը ֆոտոսեսիայից հետո փակված է մնում տանիքին, եւ շենք մտնելու համար ստիպված է համարձակ հնարքներ կատարել:

Հոլովակը նկարահանվել է երկու տարբերակով. «համեստ»՝ covered, եւ ավելի բաց՝ uncovered: Հանդիսատեսին առաջարկվում է ապրանքանիշի կայքում քվեարկել այն հոլովակի օգտին, որն ավելի շատ է դուր եկել: Առավելագույն ձայներ ստացած տարբերակը ցուցադրվելու է ամերիկյան ֆուտբոլի Super Bowl ամենամյա մրցաշարի ժամանակ:



© NEWS.am STYLE