16:18 7 հունվարի, 2025Բժշկական ուսումնարանի 22-ամյա ուսանողուհի Էբի Սթոկարդը դարձել է նոր «Միսս Ամերիկա»։ Անցած տարվա հունիսին Էբին դարձել էր «Միսս Ալաբամայի» հաղթող։
Օռլանդոյում անցկացվող ամենամյա մրցույթում Սթոկարդը հաղթել է ԱՄՆ յուրաքանչյուր նահանգից (51 նահանգից), ինչպես նաեւ Վաշինգտոնից (Կոլումբիայի օկրուգ) եւ Պուերտո Ռիկոյից մեկական հավակնորդների: Անետ Ադո-Յոբոն՝ առաջին օտարերկրացին, որը նվաճել է «Միսս Տեխասի» տիտղոսը, զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն հնգյակը եզրափակել են Թենեսիի, Ֆլորիդայի եւ Օհայոյի ներկայացուցիչները:
Մրցույթը սկսվել է այն բանից, որ մասնակիցները բեմ են բարձրացել փայլուն ոսկե մինի զգեստներով եւ սեւ գոտիներով, մինչ այդ ավելի վաղ անցկացված նախնական միջոցառումների արդյունքների հիման վրա նրանց թիվն արագ կրճատվել եւ հասել էր 11-ի, որոնք մտել են եզրափակիչ:
Ողջ երեկոյի ընթացքում եզրափակչի՝ թագի (եւ 50 000 դոլար մրցանակի) համար պայքարող մասնակիցները մրցում էին տարբեր մրցույթներում։
Միջոցառումը ներառում էր ֆիթնես, որը փոխարինել է լողազգեստներին 2023թ., եւ մրցակիցները պետք է շրջեին կարմիր եւ ոսկեգույն athleisure ոճի երկկտոր լողազգեստներով, ինչպես նաեւ եղել են տաղանդի, երեկոյան հագուստի եւ հարցազրույցի փուլեր: