20:36 7 հունվարի, 2025TikTok-ի օգտատերը պատմել է, թե ինչպես է ապրում ավելի քան 120 սանտիմետր երկարությամբ ակրիլե եղունգներով, որոնք զարդարված են տարբեր զարդարանքներով։
@nailsbyry_ Answering the questions everyone wants to know about my super long nails
♬ original sound - Maryah
«Շատերն ինձ հարցնում են, թե արդյոք իմ եղունգները ծանր են, եւ ինչպես եմ ես խնամում դրանք»,- ասում է Մարյան։ «Բայց, անկեղծ ասած, հենց որ դուք սկսեք նման եղունգներ պահել, ձեր մատների մկանները կամրանան, եւ դրանք բնավ ծանր չեն թվա»։ Տեսանյութում, որը ներբեռնվել է հունվարի 3-ին եւ հավաքել ավելի քան 1,3 մլն դիտում, կինը բացատրել է 156 կախոցներով երկար եղունգներ ունենալու իր ցանկությունը։ «Դրանք գրեթե նույն երկարությունն ունեն, ինչ եւ իմ մարմինը»,- ասում է նա։
«Չնայած դրանց երկարությանը՝ Մարյան պարծենում է ամենօրյա խնդիրները կատարելու իր ունակություններով, ինչպիսին են կերակուր պատրաստելը եւ չորս երեխաների խնամքը, ներառյալ նորածինը։ «Եթե ես կարող եմ հոգալ երեխայի մասին այս եղունգներով, ինչո՞ւ եք կարծում, թե որեւէ այլ բան անել չեմ կարող»,- ավելացրել է նա։
Նա նույնիսկ խոստովանել է, որ եղունգներն օգտագործել է որպես խոհանոցային պարագաներ՝ կերակուրը խառնելու համար։
Չնայած եղունգների օգնությամբ այդքան շատ բան անելու նրա ունակությունը տպավորել է տիկտոկերներին, նրանք չեն կարողացել չնկատել սեւ նյութը նրա եղունգների տակ։ Մարյան իր մաքրակենցաղության մասին հարցերին պատասխանել է՝ պատմելով, թե ինչպես է հիգիենայի մասին հոգում իր ընտանիքի օգնությամբ։
«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես եմ հետույքս մաքրում»,- խոստովանել է նա։ «Ես կարող եմ օգտվել բիդեից, եւ երբ անկարգություն եմ անում, քույրս դեմ չէ օգնել եւ մաքրել եղունգներս, ինչպես կաներ յուրաքանչյուր լավ քույր»։
Կլիպում նա ցուցադրել է, թե ինչպես է մաքրում եղունգները խոհանոցի լվացարանում եղունգների գործիքի եւ օճառի օգնությամբ։