Huda Beauty-ն ներկայացրել է UBE գրավիչ հավաքածուն

22:18   7 հունվարի, 2025

Huda Beauty-ն ներկայացրել է UBE գրավիչ հավաքածուն՝ միջոցների սահմանափակ շարք, ոգեշնչված յասամանագույնի հանդեպ հիմնադիր Հուդա Կատանի սիրով եւ իրեն ube տորթով իրեն երես տալու ինքնատիպ ավանդույթով ծննդյան օրը։

Հավաքածուն պետք է ներկայացվի հունվարի 15-ին եւ, ելնելով Հուդայի նախորդ կուլտային ապրանքներից՝ այն անպայման հիթ կլինի։

Easy Bake Loose Baking & Setting Powder դիմափոշին Ube Birthday Cake երանգով

худа1.jpg (39 KB)

Գեղեցկության աշխարհում սիրելի Easy Bake փխրուն դիմափոշին առաջին անգամ ցուցադրվում է հավաքածուի յասամանագույն երանգով։ Այս նոր երանգը  բացացնում, չեզոքացնում է մաշկը աչքերի տակ՝ անթերի արդյունք ստանալու համար։

Զտիչ Ube Cream երանգով կարմրաներկի համար

худа2.jpg (69 KB)

Մարմնագույն, բազմաշերտ այս զտիչը կարմրաներկի համար ապահովում է վառ յասամանագույն երանգ՝ թեթեւակի էֆեկտով։

Faux Filler փայլ շուրթերի համար UUU-Baby երանգով

худа3.jpg (115 KB)

Huda հանրահայտ փայլը թարմացվել է այս թափանցիկ յասամանագույն երանգով։ Փայլը հագեցած է վիտամին E-ով եւ վեգանական կոլագենով՝ ձեր շուրթերը դարձնելով ավելի խոնավ, հարթ եւ փքուն։



© NEWS.am STYLE