Միշա Գալուստյանը Սոչիի մասին երգ է ձայնագրել

13:34   24 հունվարի, 2014

Ռուսական ճանաչված դերասան Միխայիլ Գալուստյանը Սոչիի մասին երգ է ձայնագրել: Տեքստի հեղինակը Կատյա Գորդոնն է:

«Միշայի հետ մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերուհին՝ պրոդյուսեր Իրինա Պյատենկոն: Նա իմացել էր, որ Գալուստյանը ցանկանում է ուժերը փորձել որպես երգիչ, լրջորեն: Եվ նրան խորհուրդ է տվել ինձ հետ աշխատել՝ որպես Գրիգորի Լեփսի, Անի Լորակի եւ այլոց երգերի հեղինակ:

Մենք հանդիպեցինք եւ որոշեցինք քննարկել համագործակցության տարբերակները: Եվ հենց այդ ժամանակ էլ Սոչիի մասին երգ ձայնագրելու գաղափարն առաջացավ: Որոշեցինք, որ այն պետք է լինի տղայի մասին, ով ոչ ոք է եղել, վերադարձել է իր սիրելի քաղաք, որտեղ իրեն ծանոթ է ծովափի յուրաքանչյուր քար: Եվ որ այն Օլիմպիադայի հերթական կոմերցիոն օրհներգը չլինի:

Նա փորձեց ինձ փոխանցել քաղաքից իր հիշողություններն ու զգացողություները: Ինձ թվաց՝ հետաքրքիր է: Տեքստը մեկ օրվա ընթացքում գրեցի, եւ Միշային այն դուր եկավ: Սա որպես կատարող նրա դեբյուտն էր, ինչը լայն լսարանի համար նրան բացահայտեց մեկ այլ կողմից»,- Գորդոնի խոսքերն է մեջբերում kp.ru կայքը:

Երգը կարող եք լսել այստեղ:



© NEWS.am STYLE