20:22 9 հունվարի, 2025Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները հուսով են, որ մերկ կնոջ 14 մետրանոց քանդակը հենց այն է, ինչը կստիպի գնորդներին վերադառնալ քաղաքի հանրահայտ Յունիոն-սքվեր շրջան։
Մարկո Քոկրեյնի աշխատանքն առաջին անգամ հայտնվել է Burning Man փառատոնում 2013թ.: Ինստալյացիան, որը լուսավորվելու է գիշերը, առաջին անգամ կցուցադրվի Յունիոն-սքվերում հունվարի 29-ին, որին կհաջորդի պաշտոնական երեկույթը փետրվարի 6-ին:
Նախագծի կազմակերպիչների խոսքով՝ քանդակը «կանացի ուժի եւ հզորացման» խորհրդանիշն է։ R-Evolution-ը պատրաստված է պողպատե ձողից եւ երկրաչափական եռանկյունիների երկու շերտերով խողովակներից, այն ծածկված է չժանգոտվող պողպատե ցանցով՝ ստեղծելով լույսի եւ ձեւի մանրամասն եւ դինամիկ փոխազդեցություն:
Քանդակը «շնչում» է ամեն օր մեկ ժամ կինետիկ ֆունկցիայի օգնությամբ։ Գիշերն այն կլուսավորվի փայլատակող լույսով։