Ձյունե հեքիաթ Չինաստանի Ice and Snow World փառատոնում

20:55   9 հունվարի, 2025

Մարդիկ առավելագույն օգուտ են քաղում ցուրտ եղանակից Չինաստանի հյուսիս-արեւելքում. քանդակագործները հմտորեն հատել են սառույցը՝ այն վերածելով բարդ կոնստրուկցիաների, որոնք հիշեցնում են նշանավոր ամրոցներն ու տաճարները, իսկ այցելուները գնահատում են արվեստի գործերը եւ հուզմունքը սառցաբլրակներից Խարբինի Ice and Snow World ամենամյա փառատոնում, տեղեկացրել է AP-ը։

Ծովափնյա հրապարակում ներկայացված են արվեստի տասնյակ հսկա գործեր, ինչպիսին են Հնդկաստանի Թաջ Մահալը, Օսակա ամրոցը Ճապնոիայում եւ Պեկինի Երկնքի տաճարը, որոնք բոլորն էլ փորագրված են սառույցի թափանցիկ բեկորներից (լուսանկարները կարող եք դիտել այստեղ)։

«Սառցե քանդակը լրիվ նույնն է (ինչպես Երկնքի տաճարը)»,- ասել է Ցզին Իթինը, որն իր ծնողների հետ եկել է Շանհայից:

Փառատոնում ցուցադրվել է նաեւ սառցե քանդակ, որը ոգեշնչված է չինական «Լյաոնին» ավիակրից:

лед.png (626 KB)

лед1.png (469 KB)

65 մետր երկարությամբ, 15 մետր լայնությամբ եւ 13 մետր բարձրությամբ քանդակը կառուցված է նավի հիմքի եւ եռակցված պողպատե կառուցվածքի վրա՝ որպես շրջանակ։ Դրա արտաքին տարրերը, ներառյալ տախտակամածը եւ կղզին, պատրաստված են սառցե բլոկներից, հայտնել է «Սինհուա»-ն։

Գլխավոր փառատոնն ընդգրկում է քաղաքի 1 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ քանդակների համար օգտագործվել են 13 հազար խորանարդ մետր սառցե բլոկներ՝ կտրված հիմնականում մոտակա Սունհարի գետից։



© NEWS.am STYLE