«Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել

11:25   11 հունվարի, 2025

Սիրուշոն լսարանի հետ կիսվել է իր նոր ստեղծագործությամբ, որն արդեն հասանելի է YouTube-ում: Երգչուհին նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Հեռու եմ»:

Հետաքրքիր գործիքավորմամբ հայալեզու ստեղծագործության խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Սիրուշոն է:

Երգը չունի տեսահոլովակ, բայց ներկայացված է երգի բառերով:



© NEWS.am STYLE