Բրիթնի Սփիրսը կրակից փրկվելու համար չորս ժամվա ճանապարհ է անցել

13:13   11 հունվարի, 2025

43-ամյա Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի հրդեհների պատճառով ստիպված է եղել լքել իր՝ 7,4 միլիոն դոլար արժողությամբ Ֆաուզենդ Օուքսի տունը։ Նա չորս ժամվա ճանապարհ է կրակից փրկվելու համար:

Երգչուհին իր Instagram-ում հրապարակել է վարդագույն կոշիկների լուսանկար։

«Հուսով եմ՝ լավ եք: Ես ստիպված էի տարհանել տունս և 4 ժամ ճանապարհին լինել հյուրանոց հասնելու համար: Ես տեղադրում եմ այս հիասքանչ կոշիկները մարդկանց ուրախացնելու համար, ովքեր, ամենայն հավանականությամբ, չեն էլ օգտվում իրենց հեռախոսներից» - այսպես է նա մակագրել լուսանկարը։

Նա հավելել է. «Աղոթում եմ, որ բոլորդ լավ լինեք և ուղարկում եմ ձեզ իմ սերը»:

Լոս Անջելեսի 180,000 (և հաշված) բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Հարավային Կալիֆորնիայի ավերիչ անտառային հրդեհների պատճառով:

Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության տվյալներով՝ անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

Սփիրսի տունը գտնվում է Հիդեն Հիլզում, Լոս Անջելեսից հյուսիս-արևելք: Ինչպես Սփիրսը, Ջեսիկա Սիմփսոնը նույնպես ստիպված է եղել փախչել իր տնից:



© NEWS.am STYLE