Խաղողի հյութն օգտակար է տղամարդկանց լիբիդոյի համար

21:36   13 հունվարի, 2025

Այն տղամարդիկ, ովքեր կանոնավոր կերպով խաղողի հյութ են խմում, կարող են զգալիորեն նվազեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի (ԷԴ) հավանականությունը, հատկապես տարեց տղամարդիկ, վկայում է The Aging Male ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը:

Հյուսիսային Չինաստանի Տյանցզինի բժշկական համալսարանի գլխավոր հիվանդանոցի հետազոտողները պարզել են, որ նրանց համեմատ, ովքեր ընդհանրապես խաղողի հյութ չեն խմում, շաբաթական հինգ կամ ավելի անգամ խաղողի հյութ օգտագործող տղամարդկանց մոտ նկատվել է ԷԴ-ի հետ կապված խնդիրների 79 տոկոս նվազում:

«Խաղողի հյութը չֆերմենտացված ըմպելիք է՝ մի շարք ֆենոլային միացություններով եւ ոչ ֆլավոնոիդ միացություններով, որոնք օգտակար են առողջության համար»,- գրել է հետազոտության հեղինակ Լիվեյ Վուան: «Ըստ տարբեր խաղողի տեսակների հյութերի ուսումնասիրությունների՝ կարմիր խաղողի հյութը պարունակում է ավելի շատ ֆենոլային քիմիկատներ, քան սպիտակ խաղողի հյութը, եւ կարող է ունենալ գերազանց հակաօքսիդանտ հատկություններ»:

Լիբիդոն խթանող հատկություններից բացի՝ կարմիր խաղողի հյութը հատկապես հայտնի է նաեւ սիրտ-անոթային համակարգի առողջության բարելավման համար՝ ամրացնելով արյունատար հյուսվածքները եւ պաշտպանելով բարձր խոլեստերինի հետեւանքով առաջացած վնասներից:



© NEWS.am STYLE