Ռոբերտ դե Նիրոն «Ալտոյի ասպետները» գանգստերական ֆիլմում կմարմնավորի միանգամից երկու մաֆիայի ղեկավարների

23:02   16 հունվարի, 2025

Բարրի Լևինսոնի «Ալտո ասպետները» գանգստերական նոր ֆիլմում Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի միանգամից երկու մաֆիայի ղեկավարների՝ Վիտո Ջենովեզին և Ֆրենկ Կոստելոյին՝ Նյու Յորքի Ջենովես հանցագործ ընտանիքի իրական առաջնորդներին:

Ֆիլմում նկարահանվել են նաև Դեբրա Մեսինգը՝ Կոստելոյի կնոջ՝ Բոբբիի դերում, Քեթրին Նարդուչին՝ Ջենովեզեի կնոջ՝ Աննայի դերում և Կոսմո Ջարվիսը։ «Ալտոյի ասպետները» պատմում է 20-րդ դարի կեսերի իտալա-ամերիկյան մաֆիոզների և 1957 թվականին Կոստելոյին սպանելու Ջենովեզեի փորձի մասին:

Թրեյլերը սկսվում է նրանով, որ Դե Նիրոյի կերպարներից Վիտո Ջենովեզը ռեստորանում հանդիպում է Ֆրենկ Կոստելոյի հետ, որին կրկին մարմնավորում է Դե Նիրոն: «Դու կամ ներսում ես, կամ դրսում»,-ասում է Ջենովեզը: Հանկարծ Կոստելոյին գնդակահարում են, ենթադրաբար, Ջենովեզի կողմից, ինչը դրդում է նրան փորձել հրաժարվել հանցավոր կյանքից: Բայց կարծես Կոստելոն նրան թույլ չի տա դա անել:

2023 թվականի մարտին Լևինսոնը «Ալտոյի ասպետների» պատմության հերոսներին նկարագրել էր որպես «լավագույն ընկերներ, որոնք մահացու թշնամիներ են դառնում»։ Դե Նիրոյի երկակի դերի մասին Լևինսոնն ասել է. «Զարմանալի է։ Նա այնքան հրաշալի դերասան է: Նա բառացիորեն նման էր երկու տարբեր մարդկանց, կարծես ես աշխատում էի երկու տարբեր դերասանների հետ»:

Ֆիլմը կթողարկվի մարտի 21-ին։



© NEWS.am STYLE