Ալեք Մոնոպոլին Երեւանում. սթրիթ-արթի լեգենդն իր վրձինն է տարածում մայրաքաղաքի պատերին՝ ներկը «թռցնելով» իր՝ 600,000 դոլար արժողությամբ ժամացույցին

17:51   18 հունվարի, 2025

Երևանում իսկական արվեստի բում է. Աշխարհահռչակ փողոցային նկարիչ Ալեք Մոնոպոլին, ում գլուխգործոցները զարդարում են աշխարհի ամենահարուստ մարդկանց հավաքածուները, այժմ ստեղծագործում է հենց մեր քաղաքի փողոցներում։ Նկարիչը հայտնի է իր վառ փոփ-արտ գրաֆիտիներով և շքեղ ապրանքանիշերի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ TAG Heuer, Dom Pérignon և Philipp Plein:

Alec Monopoly-ն այնպիսի աստղերի սիրելին է, ինչպիսին Տիմատին է, ով վաղուց հավաքում է նրա աշխատանքներից։ Եվ դա զարմանալի չէ. նրա նկարների արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների: Փողոցային արվեստի իսկական արքան՝ Ալեքը այնքան կրքոտ է իր աշխատանքի նկատմամբ, որ նրա կտավների ներկը նույնիսկ թափվում է նրա շքեղ իրերին: Եվ դա այնքան զիլ տեսք ունի, որքան նրա գրաֆիտին: Ցանկանու՞մ եք տեսնել լեգենդինն գործողության մեջ: Պարզապես դուրս եկեք Երևանի փողոցներ. նա հենց հիմա այստեղ է ստեղծագործում:



© NEWS.am STYLE