Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք կունենա «ապագայի առնանդամը»

23:03   27 հունվարի, 2025

Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք կունենա «ապագայի առնանդամը»։ Ինչպես տեղեկացրել է Daily Mail-ը, ավտոմատացված իմպլանտները, ներկառուցված հակաբեղմնավորիչները եւ այլ հնարավորություններ շուտով՝ ոչ այնքան հեռու ապագայում կարող են «զարդարել» տղամարդկանց վերարտադրողական անատոմիան:

«Եթե կա մարմնի մասերը փոխելու բավականաչափ պահանջ, որը պայմանավորված է նորաձեւությամբ կամ սոցիալական միտումներով, ապա մենք, հավանաբար, այնքան էլ հեռու չենք գենետիկորեն անել դա»,- ասել է Օքսֆորդ-Բրուքսի համալսարանի կենսաբանական մարդաբանության պրոֆեսոր Սայմոն Անդերդաունը:

«Մենք մոտ ենք այն կետին, երբ կարող ենք խաղալ կենսաբանական գործընթացների հետ, քանի որ ցանկանում ենք դա, այլ ոչ թե ուժեղ կենսաբանական, ընտրողական ճնշումների պատճառով»:

2023թ. Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ առնանդամի երկարությունը «տագնապալի տեմպերով» աճել է ընդամենը 30 տարվա ընթացքում, ընդ որում՝ էրեկցիայի ժամանակ առնանդամի միջին երկարությունը 1992-2021թթ. աճել է 25 տոկոսով՝ 12-ից հասնելով 15 սանտիմետրի:

Սա կարող է հանգեցնել այն բանին, որ դրա միջին երկարությունը 2100թ. կգերազանցի 21 սանտիմետրը։

Հետազոտողները ենթադրել են, որ շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսին են օդի աղտոտվածությունը կամ ապրելակերպի որոշակի սովորությունները, այլ ոչ թե էվոլյուցիան կարող են դառնալ արագ աճի կատալիզատոր:

«Եթե մենք նման արագ փոփոխություններ ենք տեսնում, դա նշանակում է, որ ինչ-որ հզոր բան է տեղի ունենում մեր մարմնի հետ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Այզենբերգը:

Սակայն առնանդամի չափի մեծացումը կարող է խնդիրներ առաջացնել կանանց անատոմիայի համար, որը կարող է չհարմարվել տղամարդկային փոփոխություններին՝ ստեղծելով հղիության նոր խոչընդոտ։

Մեկ այլ ոլորտ, որը բարելավման կարիք ունի, սերմնաբջիջների շարժունակությունն է: Կենսաինժեներները կարող են փորձել բարելավել սերմնաբջիջների շարժունությունը կամ ձեւը՝ դրանց ձվաբջջի թաղանթ ներթափանցելու հավանականությունն ավելի արդյունավետ դարձնելով:

Նրանց համար, ովքեր փնտրում են հակառակ էֆեկտը, գիտնականները նաեւ նանոտեխնոլոգիա են ուսումնասիրում՝ ներկառուցված հակաբեղմնավորիչ համակարգ ստեղծելու համար, որը կարող է անջատվել եւ միացվել ըստ ցանկության:

Բիոէթիկայի գծով կանադացի մասնագետ Ջորջ Դվորսկին ենթադրել է, որ հնարավոր կլինի նախագծել էրիթրոցիտներից ոչ մեծ ռոբոտներ, որոնք կարգելափակեն սերմնահեղուկի անցումը սերմնահեռացման հոսքով:



© NEWS.am STYLE