13:10 28 հունվարի, 2025Էրիկ Քլեպտոնը նոր հեռուստաշոուին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Tears In Heaven երգն օգնել իրեն հաղթահարել իր 4-ամյա որդու՝ Քոնորի մահը:
Քլեփթոնի եւ մոդել Լորի Դել Սանտոյի որդին՝ Քոնորը, 1991 թվականի մարտի 20-ին՝ իր հինգերորդ տարեդարձից հինգ ամիս առաջ, ընկել է Նյու Յորքի երկնաքերի 53-րդ հարկից։ Երեխան ընկել է մոր Մանհեթենի բնակարանից՝ հավաքարարուհու բաց թողած պատուհանից։
Քլեպտոնը Tears In Heaven-ը թողարկել է 1991 թվականի դեկտեմբերին։ Երգիչն անդրադարձել է, թե ինչպես է նա արտահայտել իր վիշտը թրեքի միջոցով 1992 թվականին՝ MTV իր շոուի հարցազրույցում, որի ընդլայնված տարբերակը՝ Eric Clapton Unplugged… Over 30 Years Later, հասանելի կլինի հաջորդ ամիս:
«Այն իրոք, պետք էր, որպեսզի հաղթահարեի կորուստը, ինձ անհրաժեշտ էր, որ ես գրեի որդուս մասին, տղայիս կորստի մասին... Ուստի ես երգ գրեցի դրա մասին: Դա մի տեսակ տարօրինակ էր, ինչպես ցիկլային բան, որը եկավ իմ մտքով, եւ մեկ այլ բան, որով ես կցանկանայի կիսվել»:
Նա նշել է, որ իր դուստրը՝ Ռութը, որն այն ժամանակ 6 տարեկան էր, օգնել է իրեն հաղթահարել իր վիշտը: «Ես կարողացա նորից բռնել ու գրկել երեխայիս։ Ռութը հսկայական աջակցություն էր: Ես չէի պատկերացնում, թե որքան ուժ կարող է ունենալ երեխան մեծահասակի վրա, որքան կարող է ստիպել քեզ զգալ կարեւոր, յուրահատուկ եւ ուժեղ»:
Eric Clapton Unplugged… Over 30 Years Later-ը լույս կտեսնի փետրվարի 12-ին՝ Paramount+-ով։