Մելանյա Թրամփի պաշտոնական դիմանկարը` Melani 2.0-ի նոր տարբերակը

19:29   28 հունվարի, 2025

Մելանյա Թրամփը Instagram-ի իր հավատարիմ հետեւորդներին զարմացրել է Սպիտակ տան նոր պաշտոնական դիմանկարով։ Սեւ ու սպիտակ կերպարը տարբերվում է նախկին առաջին տիկնանց նկարներից, որոնք ավանդաբար ընտրում էին շատ ավելի գունեղ տարբերակներ:

Փոխարենը Մելանյան ընտրել է Dolce & Gabbana-ի սեւ տաբատ՝ սպիտակ վերնաշապիկով։ Հետին պլանում երեւում է Վաշինգտոնի հուշարձանը։

Լուսանկարն արվել է հունվարի 21-ին՝ երդմնակալության հաջորդ օրը, նստավայրի դեղին ձվաձեւ սենյակում՝ բելգիացի լուսանկարիչ Ռեժին Մաոյի կողմից։

мтрам.jpg (56 KB)

54-ամյա Մելանիան լուսանկարով կիսվել է FLOTUS Instagram-ի պաշտոնական էջում, որն ունի չորս միլիոն հետեւորդ։

Մելանյայի հետեւորդները հիացած են այս վառ լուսանկարով, իսկ ոմանք նույնիսկ կարծում են, որ այն նման է Vogue-ի շապիկին, թեեւ քննադատները կարծում են, որ այն բացական շատ ֆոտոշոփի է ենթարկված։

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարն ազդարարում է, որ Մելանյան պատրաստ է ստանձնել այնպիսի ազդեցիկ դեր Սպիտակ տանը, որից նա այնքան ակնհայտորեն խուսափում էր առաջին անգամ։

мтра1.jpg (62 KB)

Օրինակ՝ վերցնենք Dolce & Gabbana-ի նրա ընտրությունը: Թեեւ սրա մեջ ոչ մի նոր բան չկա, բրենդի խորհրդանշական սմոքինգներից մեկն է, այն չունի փայլուն կոկտեյլային գլամուր, որը բնորոշ էր նրա ոճին նախորդ լուսանկարում։

Նա փայլուն ուլունքավոր շարֆը փոխարինել է սպիտակ բամբակյա վերնաշապիկով, որի կոճակները դիտավորյալ բացված են պարանոցի հատվածում, նա նաեւ խելամտորեն խուսափել է զարդարանքից՝ ապահովելով, որ դիտողի հայացքը (եւ, իհարկե, հետագա քննադատությունը) կկենտրոնանա իր վրա, ոչ թե ապշեցուցիչ անթերի ադամանդե մատանու, որով աչքի էր ընկնում իր մասին ֆիլմում։  



© NEWS.am STYLE