22:38 28 հունվարի, 2025Կանայք, ինչպես տղամարդիկ, նախընտրում են ավելի երիտասարդ զուգընկերներին։ Տղամարդկանց և կանանց գրավում են ավելի երիտասարդ սեռական զուգընկերները, անկախ նրանից՝ նրանք դա գիտակցում են, թե ոչ: Այս եզրակացությանն է հանգել 4500 կույր ժամադրություն անցկացրած ամերիկյան ուսումնասիրությունը:
Հետազոտության առաջատար հեղինակ, Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Փոլ Իսթվիքը նշել է, որ «կույր ժամադրությունից հետո մասնակիցները փոքր-ինչ ավելի հետաքրքրված էին երիտասարդ զուգընկերներով, և այս միտումը հավասարապես ճիշտ էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար»:
«Կանանց այս նախապատվությունը ցնցում է շատերին, քանի որ խառը զույգերում տղամարդիկ սովորաբար ավելի մեծ են, քան կանայք: Բացի այդ, կանայք սովորաբար ասում են, որ նախընտրում են ավելի մեծ զուգընկերների: Բայց ժամադրության ժամանակ կանանց նախասիրությունները բոլորովին այլ բան բացահայտեցին»:
Հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 6000 մասնակիցների տվյալները:
Հետազոտողները նաև ուսումնասիրել են, թե արդյոք ավելի բարձր եկամուտ ունեցող կանայք են նախընտրում ավելի երիտասարդ զուգընկերի: Հետազոտության մասնակից կանանցից ոմանք բավականին հարուստ էին:
Սակայն քիչ ապացույցներ կան, ըստ որոնց եկամուտը՝ կամ իրենց զուգընկերների, կամ իրենց սեփականը, ազդել է այս կանանց նախասիրությունների վրա:
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդիկ և կանայք ավելի գրավիչ են համարում երիտասարդ զուգընկերներին, անկախ նրանից՝ նրանք դա գիտակցում են, թե ոչ»: