«Եթե մի հայ Հայոց ցեղասպանությունը կհերքի՝ հայ կոչվելու իրավունք չունի». հայտնիների արձագանքը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

15:39   29 հունվարի, 2025

Մի շարք հայ հայտնիներ անդրադարձել են Հայոց ցեղսպանության թեմային՝ օրերս Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության ֆոնին:

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»,- շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում իր խոսքում նշել էր Փաշինյանը։

«Ազգ, ով իր անցյալը չի հիշում, չի կարող հզորանալ»,-ինստագրամյան «սթորի» բաժնում գրել է Արմեն Պետրոսյանը:

IMG_2251.jpeg (243 KB)

«Սա իմ ազգի պատմությունն է, սա իմ պատմությունն է: Երբեք չեմ մոռանա»,-գրել է Արկադի Դումիկյանը՝ օգտագործելով Armenian Genocide 1915 հեշթեգը:

IMG_2260.jpeg (397 KB)

«Եթե մի հայ Հայոց ցեղասպանությունը կհերքի՝ ՀԱՅ կոչվելու իրավունք չունի»,-հավելել է ամերիկաբնակ երգիչ Նորոն:

IMG_2259.jpeg (320 KB)



© NEWS.am STYLE