Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրվածհայ եւ շվեյցարցի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին

17:00   30 հունվարի, 2025

Հունվարի 31-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի 2025թ. առաջին մենահամերգը: Համերգը ներկայացվում է 2000+ նախագծի շրջանակներում և նվիրված է հայ և շվեյցարացի մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին:

1900+ և 2000+ համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարերը նպատակ ունեն հայ հանդիսատեսին ներկայացնել 20-րդ և 21-րդ դարերի տարբեր ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգի ընթացքում կհնչեն մի շարք հայաստանյան պրեմիերաներ։ Ծրագրում՝ Հայնց Հոլիգեր, Բեթ Ֆուրեր, Միքայել Ժարել, Պիեռ-Անդրե Բովե, Վարդան Աճեմյան, Տաթև Ամիրյան և այլոք:

Համերգը կազմակերպվում է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ:

1900+ և 2000+ նախագծերը իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և դիվանագիտական առաքելությունների աջակցությամբ:



© NEWS.am STYLE