12:28 3 փետրվարի, 2025Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որում նրբորեն ցուցադրվում է հայրերի ու դուստրերի միջեւ գեղեցիկ կապը։ Երգչուհու տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայրեր իրենց երեխաների հետ, այդ թվում՝ Ավետ Բարսեղյանը դստեր՝ Լուսեի հետ։ Տեսահոլովակում կտեսնեք նաեւ Սոֆիին հոր՝ Գագիկ Մխեյանի հետ։
«Քեզ սիրում եմ պապ» երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։